Mon café

Mon café Առավոտից մինչև երեկո Mon café-ն ձգտում է լցնել իր հարկի ներքո բոլոր բոլորին...

Mon café ` քոնը օտարների մեջ

Յուրաքանչյուր սրճարան կամ ռեստորան ունի իր բնավորությունը, դաստիարակությունը, ձեռագիրը: Դրանով, իհարկե, զբաղվում է ռեստորանատերը: Նա, ով որոշել է բացել սեփական ռեստորանը այս կամ այն արտոնություններով, որոնք նա կցանկանար տեսնել իր այցելած վայրերում: Այդ պատճառով որոշ ռեստորանատերեր չեն ընդունում «հասարակական վայր» տերմինը: Ըստ իրենց՝ դա անձնական տիրույթ է, որտեղ նրանք

մեծ ուրախությամբ ողջունում են իրենց ընկերներին և մտախոհներին:

Mon café–ն հենց այդպիսին է: Նույնիսկ անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «իմ սրճարան», փաստում է գաղափարի ոգեշնչման պատմության մասին, որի արդյունքում Երևանը ձեռք բերեց ևս մեկ հետաքրքիր նախագիծ: Սրճարանը կարելի է բաժանել երեք հատվածի՝ սրճարանի հիմնական դահլիճ, սիգար-բար և ամառային ծածկապատշգամբ: Առաջին հարկում լուսավորությամբ և ջերմությամբ լի սրճարանն է, որը դեռ դրսից գրավում է իր ընդարձակությամբ և հարմարավետությամբ: Աղյուսե պատերը, որոնք ներկայացնում են պամությունը հին լուսանկարների, սրճաղացներով դարակների, ֆոտոապարատների և ժամացույցերի օգնությամբ, տարածքում գերիշխող կրեմային գույնը և բաց երանգներով առաստաղը ինտերիեր-դիազայներների գերազանց աշխատանքն են, ինչի շնորհիվ էլ զգում ես քեզ լիակատար հարմարավետության մեջ:
Սա կատարյալ վայր է ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար օրվա ցանցացած պահին: Երկրորդ հարկը բոլորովին այլ աշխարհ է: Այստեղ է սիգար-բարը: Այստեղ տիրում է ոճը, ծուխը և իշխանությունը: Մուգ երանգներով կաշվե բազմոցները, հայլիներով կամ գինիներով, վիսկիներով և կոնյակով զարդարված պատերը վկայում են լրջության և ուժի մասին, որոնք երեկոյան՝ աշխատանքային քաոսից հետո, կհանգստացնեն յուրաքանչյուրին: Այն շատ հարմար է գործնական, ընկերական հանդիպումների, ինչպես նաև բանկետների անցկացման համար: Սիգարների, նարգիլեի, վիսկիի, գինու և կոնյակի հսկայական ընտրանին կօգնի արագ կողմնորոշվել տրամադրությանը հարմար վայելքի հարցում: Իսկ եթե ցանկանում եք բազմազանություն, ապա Ձեզ ներկայացված է ավելի քան հիսուն կոկտեյլների հավաքածուն:

Mon café–ի բարն առանձնանում է իր սրճային մասով: Հավաստագրված բարիստաները կառաջարկեն Ձեզ սուրճերի և սրճային միքսերի լայն տեսականի՝ ներառյալ համաշխարհային ճանաչում ունեցող Starbucks-ը: Չէ որ այստեղ տիրում են «սուրճն ու սիգարետները»: Նման համադրության սիրահարներին կգոհացնի այն փաստը, որ սրճարանը բացում է իր դռները ժամը 08:30-ից, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վայելել առավոտյան լռությունը, սուրճն ու սիգարետը: Սա նաև հրաշալի հնարավորություն է նախաճաշելու, հատկապես երբ Mon café–ն առաջարկում է նախաճաշի իր փաթեթը, որն իր մեջ ներառում է հավկիթ, կրուասան կամ տարբեր միջուկներով կրեպ ըստ ցանկության, բնական հյութ և թեյ/սուրճ: Նմանատիպ նախաճաշը հնարավոր է վայելել մինչ 11:00: Թեև սա սրճարանի շեֆ-խոհարարի առաջարկներից փոքրագույնն է: Ճաշատեսակների հետաքրքիր և գրավիչ ընտրանին՝ լի բազում համային երանգներով, երևանյան համադամասերների և հյուրերի համար իսկական հայտանգործություն է: Ճաշացանկի քաղցր հատվածը նույնպես խոհարարների երևակայության արդյունքն է: Պատկերացրեք միայն՝ որքան համեղ կարող է լինել նուգան նարնջի լիկյորով և պիստակով, ազնվամորու և մեղրի համադրությամբ:

Այս հրաշալի աղանդերը Mon café–ի ճաշացանկում Դուք կարող եք հանդիպել Ice Mon café անվան տակ: Նման նուրբ համային համադրությունները, որոնք ընդունակ են զարդարել ցանկացած երեկոյան սեղան, սրճարանում բավականին շատ են: Ի դեպ՝ երեկոյան՝ երկուշաբթիից մինչ հինգշաբթի, այստեղ ելույթ է ունենում դիջեյը, իսկ ուրբաթից մինչ կիրակի երկրորդ հարկում նվագում է ջազ-բենդը:

Առավոտից մինչև երեկո Mon café-ն ձգտում է լցնել իր հարկի ներքո անցկացրած ամեն մի րոպեն, որպեսզի դառնա «քո» սրճարանը յուրաքանչյուրի համար:

16/01/2026

Starbucks-ի օրիգինալ և տարբերվող սուրճերի տեսականին կարող եք համտեսել Ամիրյան 4/6 հասցեում գտնվող Mon Cafe սրճարանում:

#երեվան #հայաստան🇦🇲❤️💙🧡 #սրճարան

30/11/2025
էն որ սերա...🧡Տեսնես ի՞նչ է մտածուծ🥰
06/08/2025

էն որ սերա...🧡
Տեսնես ի՞նչ է մտածուծ🥰

Address

4/6 Amiryan Str
Yerevan
0010

Opening Hours

Monday 08:30 - 02:00
Tuesday 08:30 - 02:00
Wednesday 08:30 - 02:00
Thursday 08:30 - 02:00
Friday 08:30 - 02:00
Saturday 08:30 - 02:00
Sunday 08:30 - 02:00

Telephone

+374 41 601 601

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mon café posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Mon café:

Share

Category