BackYard
Այժմյան BackYard-ը երկար տարիներ եղել է սիրված բակային վայր մի քանի ընկերների համար, ովքեր հիմա սրճարանի հիմնադիրներն են: Այս տարածքը ժամանակի ընթացքում այնքան է սիրվել իրենց ու իրենց ընկերների կողմից, որ այն ամեն օր դարձել է մարդաշատ տարբեր ընկերական ու ընտանեկան միջոցառումներ նշելու, լավ ժամանակ անցկացնելու կամ ուղղակի առօրյայից կտրվելու համար:
Ահա սա է պատճառը, որ Երևանի կոլորիտային ամենասիրելի այս անկյունը անվանվեց BackYard և դարձավ հանրային բոլորի՝ նաև Ձեր ու Ձեր ընկերների համար:
Համեցեք BackYard կտրվելու քաղաքի աղմկոտ առօրյայից և համտեսելու համեղագույն ուտեստներն ու խմիչքները: