06/03/2018
Երբեմն այնպես ենք ուզում հավատալ հրաշքներին, մոռանալով, որ հրաշքները մենք ինքներս ենք գործում։
Հրաշք է մեկ հայացքը, մեկ պատահական հանդիպումը, մեկ չմտածված արտահայտույթյունը: Այս ամենը հրաշքներ են, որոնք կատարվում են ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան՝ մեզ մոտեցնելով ու ամուր կապեր գցելով:
Անիի ու Կառլենի հանդիպումը բացառություն չէր:
Նրանք ծանոթացել են ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ոչ մեկ կոնկրետ չի հիշում:
Մի քանի տարի շարունակ բարևել են իրար, ժպտացել և շարունակել ապրել՝ չիմանալով, որ միմյանց համար դառնալու են անփոխարինելի:
Ամառային շոգ երեկո, Կասկադ, ռոզե, ընկերական ջերմ միջավայր, իրար կողքի սեղաններ, որոնք շուտով միանալու են իրար և գինովցած կատակեն:
Քան՞ի ճակատագիր է կապվել Երևանի գիշերներում և քանի՞սը դեռ պիտի կապվեն: Այդ մեկը մեր սիրուն զույգինն էր՝ Անիինն ու Կառլենինը:
Մի տեսակ հարազատ բան կար այդ ամենի մեջ, շատ ջերմ ու անկեղծ: Նրանք չէին սխալվել, իրար հոգեպես շատ մոտ, շատ նման ու շատ հարազատ մարդիկ մեկ ակնթարթում գտել էին իրար:
Անթիվ հանդիպումներ, լուրջ ու անկեղծ՝ միևնույն ժամանակ տաք խոսակցություններ, գիժ ու խելառ պահեր, որոնցից մեկը դարձավ ճակատագրական: Ամուսնության առաջարկություն՝ Թբիլիսիի շենքերից մեկի տանիքին, որին հաջորդեց «այո»-ն:
Նրանք չէին փնտրում իրար, և չէին փնտրում ոչ ոքի, ապրում էին երջանիկ ու վայելում իրենց կյանքը: Ու հանդիպումից հետո նրանք էլի շարունակում են ապրել, ապրել երջանիկ, բայց միասին ...
Ու չկա դրանից ավելի մեծ երջանկություն: