Ավելի քան մեկ տասնամյակ է անցել այն պահից, երբ մեր սրճարանը իր դռները բացեց առաջին այցելուների առաջ… Նրանցից շատերը դարձել են մեր մշտական հաճախորդները, ոմանք՝ ընկերները, և մենք ուրախ ենք նշել, որ մեր հյուրերի թիվն աճում է տարեց տարի:
«Կաֆե Ցենտրալը» մեր մայրաքաղաքի ճանաչված և սիրված վայրերից մեկն է, ուր հաճույքով այցելում են ինչպես երևանցիներ, այնպես էլ հյուրեր: Ընդարձակ և լուսավոր սրահների շքեղ
ձևավորումը, մեղմ երաժշտությունն ու սիրալիր սպասարկումն ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, որը նպստում է թե՛ ընտանեկան հանգստին, թե՛ գործնական հանդիպմանը, թե՛ մտերմիկ զրույցին:
Բարձրորակ սուրճ և թեյ, սեփական պատրաստման խմորեղեն և պաղպաղակ, ֆիրմային կոկթեյլներ, եվրոպական ճաշատեսակներով համալրված կերակրացանկ` ահա «Կաֆե Ցենտրալ»-ի ուրույն դեմքն ու ոճը:
Մեր սուրճը բովվում և պատրաստվում է ընկերության փորձառու մասնագետների ձեռքով, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն կարելի է ոչ միայն համտեսել, այլև գնել սրճարանին հարող գողտրիկ խանութից: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք նաև հետևելու սուրճի բովման պրոցեսին:
Մեր ճաշացանկը մշակված է ըստ միջազգային չափանիշների, եվրոպացի բարձրակարգ խոհարարների մասնակցությամբ:
Ըմպելիքների և կերակրատեսակների պատրաստման կայուն որակը, բարեհամբյուր ու քաղաքակիրթ սպասարկումը, կերակրացանկի զանազան նորույթներն ապահովում են մեր հաստատության բարի համբավը: Կջանանք ապագայում ևս հավատարիմ մնալ մեր բարի անվանը՝ հետևելով մեր ամենօրյա աշխատանքի պարզ, բայց արդյունավետ սկզբունքներին…