Սորրիզո սրճարանը հիմնադրվել է 2012 թվականին։
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հիմնադիրները համտեսեցին իտալական ջելատո Իտալիայի տարբեր քաղաքներում և եկան այն մտքին, որ մեր քաղաքին պակասում է իսկական իտալական տեխնոլոգիայով պատրաաստվող ջելատո, որը եթե համադրել Հայաստանի արևահամ մրգերի հետ կստացվի աննկարագրելի համադրություն, որն անգամ հենց իրենց, Իտալացիներին կզարմացնի:
Սորրիզո իտալերենից թարգմանաբար նշանա
կում է Ժպիտ, և ի սկզբանե որդեգրել է սկզբունք հնարավոր ամեն ինչ անել ապահովելու հաճախորդների հարմարավետ, հաճելի մթնոլորտը:
Կարևորագույն սկզբունքներից է օգտագործել միմիայն բնական, բարձրորակ հումք՝ առանց որևէ քիմիական հավելումների կամ ներկանյութերի:
Դրանով է պայամանվորված, որ Սորրիզոն համագործակցում է Իտալական ամենահայտնի որակյալ հումք արտադրող ըկերությունների հետ ինչպիսիք են՝ IRCA, Guiso, Roquette-ը:
Այժմ Երևանում գործում է 4 Սորրիզո սրճարան՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Մաշտոցի պողոտայում և Մեգամոլում։
2 խանութ սրճարան Դալմա և Երևան մոլերում:
Ինչպես նաև մեծածախ վաճառքի տեսանկյունից, քաղաքի տարբեր սրճարաններում նույնպես հնարավոր է համտեսել մեր արտադրանքը: