DG Meat Food

DG Meat Food Մսամթերքի արտադրություն
Производство мясопродуктов
Production of meat products

«Բաբիկ» մսամթերքի արտադրությունը հիմնադրվել է 1998 թվականին:
Վերջին ժամանակներում այն շուկայում ներկայանում է ''DG Meat Food'' ապրանքանիշով:
Շուրջ 20 տարվա պատմություն ունեցող ընկերությունը, իր կայուն տեղն է զբաղեցնում մսամթերքի շուկայի առաջատար ձեռնարկությունների շարքում:
Արտադրությունը իրականացվում է գերմանական և շվեյցարական ժամանակակից սարքավորումներով, արտադրական գործընթացում` մարդու միջամտու

թյունը հասցնելով նվազագույնի:
Արտադրանքի որակի վերահսկողությունը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչի մասին վկայում են մի շարք ստուգատեսներում արժանացած բարձր պարգևներն ու ոսկե մեդալները:
Այսօր ձեռնարկությունում արտադրվում է մոտ 70 տեսակի մսամթերք, որն առկա է ոչ միայն հայկական շուկայում, այլև արտահանվում է մի քանի երկրներ:
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԸ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

Մեզանից յուրաքանչյուրը լսել է, որ միսը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար:Իսկ ինչո՞վ է օգտակար խոզի միսը:Խոզի մսի օգտակա...
22/06/2017

Մեզանից յուրաքանչյուրը լսել է, որ միսը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար:
Իսկ ինչո՞վ է օգտակար խոզի միսը:
Խոզի մսի օգտակարության շուրջ մշտապես վիճում են ոչ միայն սիրահարները, այլև բժիշկները: Չգիտես ինչու, մարդկանց մոտ ստեղծվել է կարծիք, որ խոզի միսը շատ յուղոտ և ծանր կերակուր է:
Իրականում, խոզի միսը, ի տարբերություն մյուս տեսակների, մի փոքր ավելի ծանրամարս է, բայց միակն է, որը հարուստ է վիտամիններով և պարունակում է B վիտամինի ամբողջ կոմպլեքսը:

Սուջուխը իր լայն ճանաչումն ու սպառումն է գտել, հիմնականում, կովկասյան ժողովուրդների մոտ:Այն պատրաստվում է տավարի յուղոտ ...
17/06/2017

Սուջուխը իր լայն ճանաչումն ու սպառումն է գտել, հիմնականում, կովկասյան ժողովուրդների մոտ:
Այն պատրաստվում է տավարի յուղոտ մսից, ինչի հետևանքով էլ ունի բարձր կալորիականություն:
Նախապես պատրաստված և համեմված ֆարշը լցվում է կենդանու բնական աղիքի մեջ և չորացվում տաք օդի հոսանքի, ինչպես նաև մամլիչի ներքո, ինչի հետևանքով էլ չորանում և ստանում է իր յուրահատուկ տեսքը :
Սուջուխը օգտագործվում է ինչպես որոշ ապուրների և աղցանների մեջ, այնպես էլ համատեղվում է մակարոնեղենի հետ:
Նաև շատ լավ ուղեկից է համարվում գարեջրի և գինու համար:

Մայիսի 9՝ Հայ ժողովրդի եռատոն1945 թ.- Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոն1992թ. - Արցախի Պաշտպանության բանակի...
09/05/2017

Մայիսի 9՝ Հայ ժողովրդի եռատոն
1945 թ.- Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոն
1992թ. - Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ
1992 թ.- Շուշիի ազատագրման տոն
Այսօր մենք կարող ենք լինել հպարտ և գլուխներս բարձր ասել՝
հավսար, զգաստ, հավասարությունը դեպի…
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին,  մարտական գործողության շնորհիվ ազատագրվեց Շուշին, որը Արցախյան ազա...
08/05/2017

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին, մարտական գործողության շնորհիվ ազատագրվեց Շուշին, որը Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր:
Փա՛ռք հերոսներին:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին:
Փա՛ռք Բանակին և նրա քաջարի մարտիկներին:

Բաստուրման ապուխտի այն տեսակն է, որը մեծ ճանաչում ու պահանջարկ է վայելում: Այն պատրաստվում է տավարի անյուղ մսից և արտադր...
08/05/2017

Բաստուրման ապուխտի այն տեսակն է, որը մեծ ճանաչում ու պահանջարկ է վայելում:
Այն պատրաստվում է տավարի անյուղ մսից և արտադրական գործընթացում չի անցնում որևէ ջերմային մշակում կամ ծխեցում: Ինչի շնորհիվ՝ պահպանում է տավարի թարմ մսին բնորոշ բոլոր օգտակար նյութերը:
Եթե մարդու դիմաց խնդիր է դրված ընդունել առավելագույն քանակի սպիտակուցներ, ուրեմն նա անպայման պետք է ներառի այն իր սննդակարգում: Բաստուրմայի կալորիականությունը և նրա մեջ պարունակվող կենդանական սպիտակուցները օգնում են, նույնիսկ մարզիկներին, ավելացնելու իրենց մկանային զանգվածը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի
16/04/2017

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Տավարի միսը համարվում է մսի ամենատարածված, նաև կարելի է ասել՝ ամենասիրված տեսակը:Տավարի միսը պարունակում է օրգանիզմի համ...
12/04/2017

Տավարի միսը համարվում է մսի ամենատարածված, նաև կարելի է ասել՝ ամենասիրված տեսակը:
Տավարի միսը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր սննդային սպիտակուցներն ու ամինաթթուները:
Այն ավելի դյուրամարս է մարդու օրգանիզմում, քան շատ հացահատիկներ, նույնիսկ մրգեր և բանջարեղեններ, ապահովում է օրգանիզմում առկա աղաթթվի չեզոքացմանը՝ նպաստելով ստամոքսի և աղիների թթվայնության կարգավորմանը:
Տավարի մսի օգտակարությունը պայմանավորված է նաև մեր օրգանիզմի համար անչափ կարևոր հանքային նյութերի՝ ցինկի և երկաթի պարունակությամբ:

Ֆիլեն պատրաստվում է խոզի մեջքի մսից:Միսը աղադրվում և համեմվում է, այնուհետև տեղափոխվում ապխտման արտադրամաս:  Ապխտումն իր...
11/04/2017

Ֆիլեն պատրաստվում է խոզի մեջքի մսից:
Միսը աղադրվում և համեմվում է, այնուհետև տեղափոխվում ապխտման արտադրամաս: Ապխտումն իրականացվում է բալի, սալորի կամ չիչխանի փայտածուխով, մոտ 7-8 ժամ: Ապխտման գործընթացն ավարտելուց հետո, կիսաֆաբրիկատը եփվում է 1.5-2 ժ:
Ֆիլեի մեջ պարունակվում են այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը, նատրիումը, ֆոսֆորը, ծծումբն ու երկաթը: Ինչպես նաև պարունակում է PP, B1, B2 և E վիտամիններ:
Այս բոլոր բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի նյութափոխանակության վրա, իսկ, ի շնորհիվ, յուղի նվազագույն քանակության, կալցիումը ամբողջությամբ լուծվում է մարդու օրգանիզմում, որը, ինչպես հայտնի է, օգտակար է ոսկորների միկրոֆլորային:

31/03/2017

Բարձր որակը մեր առավելությունն է

«Բաբիկ» մսամթերքի արտադրությունը հիմնադրվել է 1998 թվականին:Վերջին ժամանակներում այն շուկայում ներկայանում է ''DG Meat F...
30/03/2017

«Բաբիկ» մսամթերքի արտադրությունը հիմնադրվել է 1998 թվականին:
Վերջին ժամանակներում այն շուկայում ներկայանում է ''DG Meat Food'' ապրանքանիշով:
Շուրջ 20 տարվա պատմություն ունեցող ընկերությունը, իր կայուն տեղն է զբաղեցնում մսամթերքի շուկայի առաջատար ձեռնարկությունների շարքում:
Արտադրությունը իրականացվում է գերմանական և շվեյցարական ժամանակակից սարքավորումներով, արտադրական գործընթացում` մարդու միջամտությունը հասցնելով նվազագույնի:
Արտադրանքի որակի վերահսկողությունը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչի մասին վկայում են մի շարք ստուգատեսներում արժանացած բարձր պարգևներն ու ոսկե մեդալները:
Այսօր ձեռնարկությունում արտադրվում է մոտ 70 տեսակի մսամթերք, որն առկա է ոչ միայն հայկական շուկայում, այլև արտահանվում է մի քանի երկրներ:
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԸ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

Address

56/1, 4 Str. Haghtanak
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37410731277

Alerts

Be the first to know and let us send you an email when DG Meat Food posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share