Renommée

Renommée An exceptional fine dining restaurant offering haute cuisine paired with the best selection of wine. Restaurant starts serving at 18:00 pm.

🇬🇧 “Renommée” is an exceptional restaurant in Armenia offering haute cuisine to its guests. Real gourmets who know the intricacies of the art of creating haute cuisine will appreciate the signature dishes of the restaurant. “Renommée” is a restaurant with 26 seats. Here the guests are introduced to dinner with 10-12 unique dishes, author's set menu, selection of the best wines, unique service, ind

ividual approach. "Unique" - under this symbolic motto, “Renommée” is presented, because here special importance is attached to the products from which the signature dish is created, with unexpected and wonderful taste combinations, as well as the range of wines paired properly with the served food, in an individual approach to every guest and with an exclusive style of service rendered.

“Renommée” bears symbolism as a name for the restaurant, as it means reputation, in translation from French. This restaurant is the best proof of the reputation, honor and authority earned by “Yeremyan Projects” over the years of work.
________________________________________________________________________

🇷🇺 «Реноме» - исключительный ресторан в Армении, предлагающий своим гостям высокую авторскую кухню. Настоящие гурманы, ценящие высокий профессионализм шеф-поваров и знающие тонкости искусства создания высокой кухни, по достоинству оценят авторские блюда ресторана. «Реноме» - ресторан рассчитанный на 26 мест. Здесь гостям представлено авторское сет-меню, состоящее из 10-12 уникальных блюд, выбор лучших вин и уникальный сервис. Ресторан работает с 18:00 вечера.

«Особенный» - под этим символическим слоганом представлен «Реноме», ведь здесь особое значение придается продуктам, из которых создано авторское блюдо, с неожиданными и замечательными вкусовыми сочетаниями, так и ассортименту вин, которые подаются с различными блюдами, индивидуальному подходу к каждому гостю. Символично также название «Реноме», которое в переводе с французского означает репутация, авторитет. Ресторан является лучшим доказательством обретенной за годы репутации и авторитета компании “Еремян Проджектс”.
________________________________________________________________________

🇦🇲 «Ռենոմե»-ն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին ռեստորանն է, որը հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով։ Գաստրոնոմիայի իրական գիտակներն, ովքեր սիրում և գնահատում են խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմն ու քաջատեղյակ են բարձր խոհանոցի ուտեստների պատրաստման արվեստի մանրամասներին, կգնահատեն ռեստորանի առանձնահատուկ և հեղինակային ուտեստներով ճաշացանկը:

«Ռենոմե»-ն՝ 26 հյուրի համար նախատեսված ռեստորան է: Այստեղ հյուրերին ներկայացվում է՝ 10-12 յուրահատուկ ուտեստով հեղինակային սեթ-մենյու, լավագույն գինիների ընտրանիով, յուրահատուկ սպասարկմամբ և անհատական մոտեցումով։ Ռեստորանը գործում է երեկոյան 18:00-ից:

«Առանձնահատուկ»: Այս խորհրդանշական կարգախոսով է ներկայանում «Ռենոմե»-ն, քանի որ այստեղ հատուկ կարևորություն են ստանում թե՛ այն մթերքները, որոնցից պատրաստվում է հեղինակային ուտեստն՝ անսպասելի ու հրաշալի համային համադրություններով, թե՛ գինիների տեսակները, որոնք մատուցվում են տարբեր ուտեստներին կից, թե՛ անհատական մոտեցումը յուրաքանչյուր հյուրին և յուրահատուկ սպասարկման ոճը։

Խորհրդանշական է նաև «Ռենոմե» անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ հեղինակություն, համբավ։ Այս ռեստորանը լավագույն ապացույցն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տարիների ձեռք բերած համբավի, բարձր պատվի և հեղինակության։
________________________________________________________________________

06/05/2026

Ռենոմեի առանձնահատուկ փորձառությունը սկսվում է մարդկանցից։

Այստեղ բարձր խոհանոցը միայն համերի մասին չէ․ այն մարդկանց մասին է, ովքեր ստեղծում են համային կատարելություն։
Հայկական բնությունից ներշնչված հեղինակային խոհանոցը՝ շեֆի ձեռագրով, հանդիպում է մարդկային տաղանդին` ստեղծելով յուրահատուկ ճանապարհորդություն։

Ռենոմե ռեստորանը միջազգային հեղինակավոր WhereToEat մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր գնահատանքի։Մրցանակաբաշխությա...
18/04/2026

Ռենոմե ռեստորանը միջազգային հեղինակավոր WhereToEat մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր գնահատանքի։

Մրցանակաբաշխության արդյունքներով Ռենոմեն ճանաչվել է Հայաստանի լավագույն ռեստորան՝ ներկայացնելով հայկական բարձր հեղինակային խոհանոցը՝ եզակի ձևաչափով ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում։
Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը արժանացել է «Հայաստանի լավագույն շեֆ խոհարար» մրցանակին։

Տարբեր երկրների հազարավոր ռեստորանների շարքում Ռենոմեն ընդգրկվել է նաև լավագույն 30-յակում՝ հաստատելով իր դիրքը միջազգային գաստրոնոմիական քարտեզում։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին լավագույն 100 ռեստորանների ներկայացուցիչներ, ռեստորատորներ, շեֆ խոհարարներ, շեֆ հրուշակագործներ, սոմելյեներ, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆուդ քննադատներ։

Միջոցառմանը նախորդած գալա ընթրիքի շրջանակում աշխարհի տարբեր երկրների առաջատար շեֆ խոհարարները ներկայացրել են հեղինակային սեթ մենյուներ։ Ընտրված 9 շեֆ խոհարարների թվում էր նաև Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը, ով ներկայացրեց իր հեղինակային ուտեստը՝ արժանանալով միջազգային բարձր գնահատանքի։

Ռենոմեի համար սա ոչ միայն ձեռքբերում է, այլև կարևոր քայլ՝ հայկական բարձր խոհանոցը միջազգային հարթակում ներկայացնելու ճանապարհին։

17/04/2026
Էջմիածնի ապուրը «Ռենոմե»-ում վերաիմաստավորվում է շեֆ-խոհարարի հեղինակային մեկնաբանությամբ։ Ավանդական բաղադրատոմսին նա բո...
02/04/2026

Էջմիածնի ապուրը «Ռենոմե»-ում վերաիմաստավորվում է շեֆ-խոհարարի հեղինակային մեկնաբանությամբ։ Ավանդական բաղադրատոմսին նա բոլորովին նոր շունչ է հաղորդել՝ վերածելով այն նրբաճաշակ և առանձնահատուկ խոհարարական փորձառության։

Շեֆ խոհարարի այս հեղինակային ուտեստը համերի համարձակ երկխոսություն է, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր հստակ դերակատ...
24/03/2026

Շեֆ խոհարարի այս հեղինակային ուտեստը համերի համարձակ երկխոսություն է, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր հստակ դերակատարումը։
Ցլի փոչը, զուգորդվելով նեխուրի արտահայտիչ ներկայության հետ, ստանում է նոր խորություն և ընդգծված բնավորություն։
Ամբողջ համային կառուցվածքի կենտրոնում նեխուրն է՝ որպես ուտեստի հիմնական առանցք և գաղափարական շեշտադրում։

Պանրով տորթ՝ թառափով և սև ձկնկիթով.Սեթի այս ուտեստում միաձուլվել են պանրի և թառափի նուրբ համերը, որոնք, փոխլրացնելով միմ...
13/03/2026

Պանրով տորթ՝ թառափով և սև ձկնկիթով.

Սեթի այս ուտեստում միաձուլվել են պանրի և թառափի նուրբ համերը, որոնք, փոխլրացնելով միմյանց, ստեղծում են լիարժեքության և ներդաշնակության զգացողություն։
Ուտեստը մատուցվում է թխվածքաբլիթի շերտով, սպանախի սոուսով, պանրային կրեմով և ծխեցրած թառափով՝ համեմված հայկական սև ձկնիկիթով և ցիտրուսային սոուսով։

03/03/2026

▪️ «Ռենոմե»-ում բարձր հեղինակային խոհանոցն արվեստ է՝ ձևավորված համերի, հյուսվածքների և շեֆ խոհարարի տաղանդի շնորհիվ։
Այս պատերի ներքո ընթրիքն առանձնահատուկ համային ճանապարհորդություն է, որի յուրաքանչյուր վայրկյանը մշակված է բացառիկ նրբանկատությամբ և խորքայնությամբ։
Ընթրիք, որն անմոռանալի է ամբողջ կյանքի համար։

▪️Արևահամ ծիրանը նուշով․․․ Նուշի և ծիրանի ամենայուրահատուկ և թաքնված համերն այս համադրությամբ ծաղկում են և դառնում թեթևո...
24/02/2026

▪️Արևահամ ծիրանը նուշով․․․ Նուշի և ծիրանի ամենայուրահատուկ և թաքնված համերն այս համադրությամբ ծաղկում են և դառնում թեթևության խորհրդանիշ։
Խոհարարական ստեղծագործությունն ամբողջանում է ծիրանի ծխացող փոշու նուրբ բույրով և նուշի պարֆյումի նրբագեղ ավարտով՝ ստեղծելով համային բազմաշերտ կոմպոզիցիա, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ խոսում է կատարելության լեզվով։

Ռենոմեի գինիների ընտրյալ հավաքածուն առանձնահատուկ կերպով ամբողջացնում է բարձր հեղինակային խոհանոցի համային ճամփորդությու...
17/02/2026

Ռենոմեի գինիների ընտրյալ հավաքածուն առանձնահատուկ կերպով ամբողջացնում է բարձր հեղինակային խոհանոցի համային ճամփորդությունը։

Մեր սոմելյեն ուղեկցում է հյուրին այդ ճամփորդության ողջ ընթացքում՝ իր յուրահատուկ ներկայացմամբ և պրոֆեսիոնալիզմով։

Renommée-ի նվեր քարտը համերի և զգացմունքների առանձնահատուկ ճանապարհորդության հրավեր է։ Այստեղ բարձր հեղինակային խոհանոցը...
09/02/2026

Renommée-ի նվեր քարտը համերի և զգացմունքների առանձնահատուկ ճանապարհորդության հրավեր է։ Այստեղ բարձր հեղինակային խոհանոցը վերածվում է իրական արվեստի։
Renommée-ի նվեր քարտը յուրահատուկ ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են կատարելությունն ու բացառիկ փորձառությունը։

Address

Pavstos Buzand Street, 91
Yerevan

Opening Hours

Monday 18:00 - 00:00
Tuesday 18:00 - 00:00
Wednesday 18:00 - 00:00
Thursday 18:00 - 23:00
Friday 18:00 - 00:00
Saturday 18:00 - 00:00
Sunday 18:00 - 23:00

Telephone

+37499544433

Alerts

Be the first to know and let us send you an email when Renommée posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Renommée:

Share

Category