04/08/2022
Ավոկադոյի օգտակար հատկությունները 🥑
1. Ավոկադոն բարելավում է տեսողությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող անփոխարինելի կարոտինոիդներով:
2. Այս միրգը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Կալիումն օրգանիզմից դուրս է բերում հավելյալ նատրիումը, ինչն էլ նպաստում է ճնշման կարգավորմանը:
3. Ավոկադոն նաև կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը:
4. Այս միրգը հիանալի բաղադրիչ է նաև նիհարել ցանկացողների սննդակարգում ներառելու համար: Այն խթանում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է քաշի նվազմանը:
5. Ավոկադոյի հյութահանուկը շատ առողջարար է աթրիտի դեպքում և մեղմում է օստեոպորոզի ախտանշանները:
#ավոկադո #օգտակար