28/06/2022
☕️ Իսկական սուրճը պարունակում է զգալի քանակությամբ վիտամիններ B1, B2 եւ PP, նաև ֆոսֆոր, մագնեզիում, քրոմ, մանգան, կալիում և կոբալտ: Սուրճում առկա հայտնի նյութը կոֆեինն է: Օրգանիզմի վրա այն ունի հետևյալ ազդեցությունը.
▪︎ արթնացնում է նյարդային համակարգը;
▪︎ արագացնում է սրտի ռիթմը;
▪︎ հիմնականում ընդլայնում է անոթները (գլխուղեղի որոշ անոթներ նեղացնում է);
▪︎ բարձրացնում է արյան ճնշումը ընդամենը 6-8 մմ-ով, սակայն սուրճի կանոնավոր կիրառման դեպքում այդ գործողությունը կարգավորվում է։
📌 Առողջական խնդիրների բացառության դեպքում կոֆեինը միայն օգուտ է բերում:
Սուրճը երկարացնում է կյանքի տևողությունը։
• Բնական սուրճը ամրացնում է անոթները և կարգավորում սրտի աշխատանքը, ուստի համարվում է ինսուլտի և ինֆարկտի լավ կանխարգելիչ։
• Թարմացնում, հագեցնում է օրգանիզմը էներգիայով։
• Կոֆեինը բարելավում է հիշողությունը, կազդուրում և կանխում հոգնածության զգացողությունը։ Ի դեպ, այն չի տալիս ուժ, ինչպես ընդունված է համարել, այլ խթանում է ուղեղին օգտագործել էներգիայի ունեցած պաշարները։
• Պաշտպանում է շաքարախտից:
🧑🏽⚕️Բժիշկները խորհուրդ չեն տալիս ընդունել 400 մգ ավել կոֆեին մեկ օրում։ Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ նյութը պարունակվում է նաև շոկոլադի, թեյի, կակաոյի, էներգետիկների և կոլայի մեջ: Մեկ գավաթում կոֆեինի ճշգրիտ թիվը բավականին դժվար է ասել: Այն կախված է սորտից, հումքի մշակման եղանակից, դրա պատրաստումից: Հետևաբար, այս տվյալները շատ մոտավոր են: (շարունակության համար թերթեք նկարը) ➡️