Avocado Queen Yerevan

Call Directions Website Contact the restaurant

Avocado Queen Yerevan 🥑 Healthy superfood

20/10/2026

👨‍🍳 Շնորհավո՛ր Խոհարարների միջազգային օրը․ այս ծափերը ձեզ համար են ❤️🏆

Մեր սիրելի՛ խոհարարներ, այսօր ձեր տոնն է։ Շնորհակալ ենք ձեր վարպետության, ամենօրյա նվիրումի և յուրաքանչյուր ուտեստի մեջ ներդրած հոգատարության համար։ ❤️

Հենց ձեր մասնագիտական տոնին էր նվիրված Rest Concept-ի խոհարարների առաջին առաջնությունը։ Ուզում էինք ձեզ հնարավորություն տալ ցուցադրելու ձեր տաղանդը և զգալու, թե որքան ենք գնահատում ձեր աշխատանքը։

Այսօր ձեզ շնորհավորում ենք մեր Մեծ եզրափակչի ամենահուզիչ պահերով։ 🎬✨

26 մասնակիցներից 10-ը հասան եզրափակիչ։ Յուրաքանչյուր պատրաստված ուտեստի հետևում մեծ աշխատանք էր, իսկ վերջին գնահատականներին սպասելու պահին՝ հուզմունք, որը բառերով դժվար է փոխանցել… Եվ հետո՝ հաղթողի անունը, ծափերն ու հաղթանակի ուրախությունը։ 🥹🏆

Շնորհավորում ենք հաղթողներին և հպարտանում յուրաքանչյուր մասնակցով։ Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին այս տոնը իրականություն դարձնել։ 🤍

Սիրելի՛ խոհարարներ, դուք ամեն օր հոգ եք տանում մեր հյուրերի մասին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում դուք էիք, իսկ այս մեծ տոնն ու ամենաջերմ ծափերը՝ ձեզ համար։ 🫂

Շնորհավո՛ր ձեր օրը։ Սիրով՝ ձեր Rest Concept ընտանիք։ ❤️

#ԽոհարարներիՄիջազգայինՕր #ՄեծԵզրափակիչ

19/10/2026

👨‍🍳 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մեծ եզրափակչից հետո ներկայացնում ենք նաև նախընտրական փուլի ամբողջական արդյունքները։ Մրցույթին մասնակցած 26 խոհարարներից գնահատականների հիման վրա եզրափակիչ անցան 10-ը։

Եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարվել էին պատահական հերթականությամբ՝ առանց միավորներն ու զբաղեցրած տեղերը բացահայտելու։ Այս մոտեցման նպատակն էր մինչև եզրափակիչը խուսափել վաղաժամ համեմատություններից ու ավելորդ հոգեբանական ճնշումից և պահպանել հավասար մրցակցային մթնոլորտը։

Շնորհակալություն մեր բոլոր 26 մասնակիցներին՝ ջանքերի, համարձակության և այս տոնի մի մասը դառնալու համար։ 👏🫂

19/10/2026

🏆 ՄԵԾ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ներկայացնում ենք «Ռեստ Կոնցեպտ» ընկերության խոհարարների 2026 թվականի անդրանիկ ներցանցային մրցույթի Մեծ եզրափակչի երեք փուլերի գնահատականներն ու ընդհանուր արդյունքները։

Մեր 10 եզրափակիչ անցած մասնակիցները մրցեցին մասնագիտական հմտությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և հաղթելու կամքով։

Գնահատման առավելագույն միավորներն էին՝
🔹 Տեխնիկական աշխատանք՝ 60 միավոր։
🔹 Աղանդերի համտես՝ 15 միավոր։
🔹 Հիմնական ուտեստի համտես՝ 45 միավոր։
🔹 Ընդհանուր՝ 120 միավոր։

🏆 Մրցույթի անդրանիկ հաղթող ճանաչվեց «Ավոկադո Քուին» ռեստորանի խոհարար Ժորա Աղաջանյանը՝ 107,33 միավորով։

🥈 Երկրորդ տեղը զբաղեցրեց Ալբերտ Պետրոսյանը՝ 106,33 միավորով։
🥉 Երրորդ տեղը՝ Դավիթ Թադևոսյանը՝ 105,33 միավորով։
Երկուսն էլ ներկայացնում են «Կովկասի գերուհի» ռեստորանի Ամիրյան մասնաճյուղը։

Տեսանյութում ներկայացված են բոլոր 10 մասնակիցների՝ յուրաքանչյուր փուլի և ընդհանուր գնահատականները։ Ոսկեգույն, արծաթագույն և բրոնզեգույն ընդգծված են յուրաքանչյուր փուլի ու ընդհանուր արդյունքների լավագույն եռյակները։

Շնորհավորում ենք հաղթողին և մրցանակակիրներին ու շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և ժյուրիի անդամներին՝ աշխատանքի, նվիրումի և այս մասնագիտական տոնը միասին կերտելու համար։ 👏🫂

19/10/2026

🏆 ՄԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ՝ ԺՈՐԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Ավոկադո Քուին» ռեստորանի խոհարար 🥇Ժորա Աղաջանյանը, հավաքելով 107,33 միավոր, նվաճեց «Ռեստ Կոնցեպտ» ընկերության խոհարարների 2026 թվականի անդրանիկ ներցանցային մրցույթի հաղթողի կոչումը։

Շնորհավորում ենք, Ժորա՛։ Թող այս հաղթանակը մասնագիտական նոր ձեռքբերումների և ավելի մեծ նպատակների սկիզբ դառնա։

Մեծ եզրափակչի մյուս մրցանակակիրներն են՝

🥈 Ալբերտ Պետրոսյան — երկրորդ տեղ, 106,33 միավոր։
«Կովկասի գերուհի» ռեստորանի Ամիրյան մասնաճյուղ։

🥉 Դավիթ Թադևոսյան — երրորդ տեղ, 105,33 միավոր։
«Կովկասի գերուհի» ռեստորանի Ամիրյան մասնաճյուղ։

✨ Դավիթ Հովսեփյան — «Լավագույն համ»։
«Կովկասի գերուհի» ռեստորանի Ամիրյան մասնաճյուղ։

✨ Ռաֆայել Առուստամյան — «Լավագույն տեխնիկական աշխատանք»։
«Կովկասի գերուհի» ռեստորանի Սայաթ-Նովա մասնաճյուղ։

✨ Գոռ Գասպարյան — «Լավագույն տեսք և մատուցում»։
«Ավոկադո Քուին» ռեստորան։

Շնորհավորում ենք մեր բոլոր վեց մրցանակակիրներին։ Ձեր աշխատանքը, նվիրումն ու մասնագիտության հանդեպ սերը հպարտություն են մեր ամբողջ թիմի համար։ 🏆👏

18/10/2026

⏳ 10… 9… 8… Հետհաշվարկը սկսված է։

🔥 ԱՅՍՕ՛Ր Է ՄԵԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ։

26 մասնակիցներից եզրափակիչ հասած 10 խոհարար։
Մեկ վճռորոշ օր։ Մեկ չեմպիոն։ 🏆

Այսօր կբացահայտենք «Ռեստ Կոնցեպտ» ընկերության խոհարարների 2026 թվականի անդրանիկ ներցանցային մրցույթի հաղթողին։

Մեզ սպասում են համերի պայքար, վարպետության ցուցադրում, հուզիչ պահեր և հաղթական ծափահարություններ։ ✨

Ո՞վ կնվաճի չեմպիոնի գավաթը։ Հետևե՛ք մեզ և քաջալերե՛ք ձեր նախընտրած մասնակցին մեկնաբանություններում։ 👨‍🍳👩‍🍳

#ՄեծԵզրափակիչ

17/10/2026

👨‍🍳 Ովքե՞ր են գնահատելու մեր ֆինալիստների վարպետությունը։

Ծանոթացե՛ք «Ռեստ Կոնցեպտ»-ի խոհարարների անդրանիկ մրցույթի ժյուրիին։

Համտեսող ժյուրին կգնահատի ուտեստները՝ չիմանալով հեղինակներին, իսկ տեխնիկական ժյուրին կհետևի աշխատանքին խոհանոցում։ Առջևում արդար մրցակցության ու վճռորոշ գնահատականների օրն է։ 🏆

18.10.2026 • GRAND FINAL

#ՄրցույթիԺյուրի

17/10/2026

🔥 26 մասնակիցներից եզրափակիչ հասան 10-ը։ Ո՞վ կդառնա առաջին հաղթողը։

Նրանք արդեն ապացուցել են իրենց ուժերը։ Հոկտեմբերի 18-ին մեր ֆինալիստները կրկին կմտնեն խոհանոց՝ պայքարելու «Ռեստ Կոնցեպտ»-ի խոհարարների անդրանիկ մրցույթի մեծ գավաթի և հաղթողի շքանշանի համար։ 🏆

Ծանոթացե՛ք մեր լավագույն տասնյակին և մեկնաբանություններում քաջալերե՛ք ձեր ֆավորիտին։ 💚

18.10.2026 • GRAND FINAL

#ՄերՖինալիստները

Ձեր հաջորդ համեղ բացահայտումը՝ սպանախով քիշ։ ✨Ֆրանսիական խոհանոցի այս դասական ուտեստը հրավիրում ենք համտեսելու Avocado Q...
16/10/2026

Ձեր հաջորդ համեղ բացահայտումը՝ սպանախով քիշ։ ✨

Ֆրանսիական խոհանոցի այս դասական ուտեստը հրավիրում ենք համտեսելու Avocado Queen-ում։ Ընտրե՛ք այն նախաճաշին կամ լանչին և օրվա մեջ մի փոքր ժամանակ հատկացրեք համեղ դադարի համար։ 💚

📍 Սարյան 2/2
📞 +374 11 77 99 77

Ваше следующее вкусное открытие - киш со шпинатом. ✨

Приглашаем попробовать это классическое блюдо французской кухни в Avocado Queen. Выберите его на завтрак или ланч и найдите в течение дня немного времени для вкусного перерыва. 💚

📍 ул. Сарьяна, 2/2
📞 +374 11 77 99 77

✨ Avocado Queen-ում մենք փորձել ենք ստեղծել յուրահատուկ ինտերիեր, որտեղ ամեն բան ներդաշնակ է՝ գույներից ու լուսավորությո...
14/10/2026

✨ Avocado Queen-ում մենք փորձել ենք ստեղծել յուրահատուկ ինտերիեր, որտեղ ամեն բան ներդաշնակ է՝ գույներից ու լուսավորությունից մինչև դեկորի նուրբ շեշտերը։ Այստեղ հաճելի է հանդիպել, զրուցել ու առանց շտապելու վայելել ժամանակը։

Սիրով սպասում ենք ձեզ։ 💚

📍 Սարյան 2/2
📞 +374 11 77 99 77

✨ В Avocado Queen мы постарались создать уникальный интерьер, в котором всё гармонично - от цветов и освещения до тонких декоративных акцентов. Здесь приятно встречаться, общаться и неспешно наслаждаться временем.

С любовью ждём вас. 💚

📍 ул. Сарьяна, 2/2
📞 +374 11 77 99 77

🥑 Ավոկադոն մեզ համար պարզապես համեղ և օգտակար մթերք չէ։ Այն մեր խոհանոցի բնավորությունն է, որը մշտապես ոգեշնչում է մեր խ...
12/10/2026

🥑 Ավոկադոն մեզ համար պարզապես համեղ և օգտակար մթերք չէ։

Այն մեր խոհանոցի բնավորությունն է, որը մշտապես ոգեշնչում է մեր խոհարարներին՝ ստեղծելու յուրահատուկ համադրություններ։ 💚

📍 Սարյան 2/2
📞 +374 11 77 99 77

🥑 Для нас авокадо - больше, чем просто вкусный и полезный продукт.
Он определяет характер нашей кухни и вдохновляет наших поваров на создание необычных вкусовых сочетаний. 💚

📍 ул. Сарьяна, 2/2
📞 +374 11 77 99 77

Address

2/2 Saryan Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 00:00
Tuesday 09:00 - 00:00
Wednesday 09:00 - 00:00
Thursday 09:00 - 00:00
Friday 09:00 - 00:00
Saturday 09:00 - 00:00
Sunday 09:00 - 00:00

Telephone

+37411779977

Alerts

Be the first to know and let us send you an email when Avocado Queen Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Avocado Queen Yerevan:

Shortcuts

Share

Category