Coffee Story

Coffee Story Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Coffee Story, Ереванян 42, Martuni.

02/09/2024
29/09/2020

ԿԱՐԵւՈՐ Է, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ ❗️❗️❗️❗️❗️

ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԵՐԻ Եւ ԲԻԶՆԵՍ ԷՋԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

*անգլերեն և ռուսերեն համարժեքները գրված են միայն առաջին քայլերում

✅ Նախ անհրաժեշտ է ապահովել այն էլեկտրոնային հասցեի անվտանգությունը, որով գրանցվել եք Facebook/Instagram-ում, եթե չեք հիշում տվյալ էլ հասցեի ծածկագիրը, ապա հեռացրեք տվյալ էլ հասցեն Ձեր Facebook-ից/Instagram-ից և կցեք նորը՝ որի ծածկագիրը հիշում եք:
✅ Օգտվե՛ք առավել անվտանգ, հնարավորինս քիչ խոցելի gmail-ից
✅Բոլոր մեյլերը ունեն կարգավորումների բաժին (settings, настройки), Gmail-ի պարագայում (google account, google анкета՝ https://myaccount.google.com/), մուտք գործեք այդ հատված
✅Անցում կատարեք անվտանգության բաժին (security, безопасность)
✅ Գտե՛ք 2-Step Verification (Двухэтапная аутентификация) հատվածը և միացրե՛ք այն, սա երկակի անվտանգություն է ձեր մեյլի համար, կարող եք ընտրել SMS-ի կամ զանգի տարբերակը, դա կնշանակի, որ ձեր մեյլ մուտք գործելու համար բացի ծածկագիրը հավաքելը, նաև մեկանգամյա ծածկագիր պետք է հավաքեք, որը կստանաք SMS-ով կամ զանգով
✅ Գրե՛ք Ձեր գործող հեռախոսահամարը, ընտրեք զանգի կամ SMS-ի տարբերակը և հաստատեք այն
✅Դրանից հետո կստանաք ծածկագիրը, լրացրեք և հաստատեք գործարքը միացնելով ծառայությունը
Այնուհետև մուտք գործեք Facebook և Instagram
✅ Մուտք գործեք կարգավորումների բաժինը
✅ Այդտեղից անձնական անձնական տեղեկատվության բաժին (personal info/личная информация), այդտեղից կոնտակտային տեղեկատվության բաժին (contact info/Контактная информация)
✅ Կտեսնեք գրանցած մեյլերն ու հեռ համարները, որ մեյլին անվտանգություն եք դրել, գրանցեք այդ մեյլը, որ մեյլին մուտք չունեք, ջնջեք այն, գրե՛ք ձեր այն հեռ համարը, որը օգտագործում եք հիմա, նշե՛ք որ տվյալները միայն դուք տեսնեք (only me/только я)
✅Ետ գնացեք կարգավորումների բաժին և մտեք անվտանգության բաժին, այստեղից նույնպես միացրեք 2-Step Verification (Двухэтапная аутентификация), քայլերը վերոնշյալի նման:
✅ Որպես հավելում նշեմ, որ իրականում ցանկալի է օգտվել Authentication App-ից 2-րդ վերիֆիկացիան անելու համար, որպեսզի կապի փախանման դեպքում գոնե մի եղանակ ունենաք մուտք գործելու ձեր էջ (Կարող եք նայել սա՝ https://youtu.be/h0BPfRAdoak)

ԲԻԶՆԵՍ ԷՋԵՐԻ ՄԱՍՈՎ ❗️❗️❗️❗️❗️

✅ Մուտք գործեք բիզնես էջերի ադմինների հատված, հեռացրե՛ք այն բոլոր մարդկանց ում չեք ճանաչում կամ ով էջերի շրջանակում չի աշխատում, ով աշխատում է խնդրեք վերոնշյալ քայլերը անեն, ցանկալի է ունենաք 2 ադմին, մնացածը լինեն խմբագիր: 2 Ադմին ունեցեք, որ մեկի վնասվելու դեպքում (դիցուկ հակերային հարձակում, սպամով էջի հեռացում) 2-րդ ադմինը հասանելիություն ունենա
✅ Եթե էջը ունի Business Manager (կտարբերակեք Admin-ների մեջից Page Owner/Владелец страницы) գրվածով, այստեղ նույնպես պետք է անվտանգություն ապահովենք, եթե չունի, ապա պետք է ստեղծենք և ավելացնենք Business Manager-ում, փորձեմ տամ տեսանյութ, որով արագ կկողմնորոշվեք ինքներդ` https://youtu.be/ITWzmk98RQ8
✅ Եթե ունեք Business Manager/Компания ապա ստուգեք դե ովքեր են այդտեղ ադմին (Եթե մասնգետ եք կարող եք անել) հեռացրե՛ք ավելորդ մարդկանց, թողեք այն մարդկանց ովքեր աշխատում են, ավելացրե՛ք այն բոլոր էջերը, որոնց շուրջ աշխատելու եք և որոնք չունեն բիզնես մենեջեր, կամ ամեն մեկի համար առանձին սարքեք, եթե ինստագրամի էջը ինտեգրած է Facebook-ին, դա նույնպես կգա Business Manager, նշեմ, եթե էջը ցանկանում եք այլ Business Manager տեղափոխել նախ պետք անջատել Facebook-յան էջից, տեղափոխել, հետո կրկին կցել
✅Business Manager-ի միջից մտեք Security Centre/Центр безопасности, կողպեք է նկարախ, գտե՛ք 2-Step Verification (Двухэтапная аутентификация), այն միացրե՛ք բոլորի համար՝ Everyone/Каждый
✅ Այնուհետև մուտք գործեք Instagram-ի անձնական/բիզնես էջ, կարգավորումների բաժին, այնուհետև անվտանգության բաժին, և այստեղից նույնպես միացրեք 2 քայլանի անվտանգությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգտագործեք բարդ ծածկագրեր, որոնք չեն պարունակում այնպիսի անձնական ինֆորմացիա, որը կրում եք դուք, օրինակ ծծնդյան ամիս ամսաթիվ, հեռախոս, անուն, աշխատավայրի անուն և այլն, օգտագործե՛ք մեծատառ, փոքրատառ, նիշ և թիվ, առնվազն 10-12 նիշ:

Facebook-ի կողմից եկած նամակները մի բացե՛ք, դա Facebook-ը նամակ չի ուղարկում, այլ ուղարկում է ծանուցում է ուղարկում:
Ոչ մի այլ տեղ մի լրացե՛ք ձեր ծածկագիրը, յուր հարթակում օգտագործեք այլ ծածկագիր:

Facebook-ի էջի միջոցով ոչ մի տեղ լոգին մի եղեք:
Բացվող հղումներին ուշադիր եղեք:

Եթե հղումը բացելուց հետո ֆայլ է դաունլոդ եղել, մի բացե՛ք, ջնջեք:

Եթե ունեք Facebook-յան խումբ, ադմին և մոդերատոր թողե՛ք միայն անձնական էջը պահպանած մարդկանց, փակե՛ք հնարավորությունը, որ յուր մարդ կարողանա գրառում անել, դուք հաստատե՛ք գրառումները, այդպես կօգնեք հնարավոր ապատեղեկատվության և հարևանների տեղեկատվության տարածման կանխարգելմանը:

Եղե՛ք մեդիագրագետ, եղե՛ք ուշադիր, հետևե՛ք միայն պաշտոնական լուրերին, ստուգե՛ք նաև դա:

Address

Ереванян 42
Martuni

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+37477112421

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Coffee Story posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Coffee Story:

Share