16/07/2015
Սուրճը պարունակում է կոֆեին, որը հանդիսանում է խթանիչ: Այդ պատճառով այն հաճախ խմում են առավոտյան կամ աշխատանքային ժամերին: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն ունի լրացուցիչ խթանող ազդեցություն, որ կապված չէ կոֆեինի հետ: Սուրճը պարունակում է մինչ օրս անհայտ քիմիական բաղադրիչ, որը նպաստում է մարդու օրգանիզմում 2 խթանող հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոնի արտադրությանը: